Ինտենսիվ թռիչքներ կան, որոնք, ամենայն հավանականությամբ, ռազմական տեխնիկա են տեղափոխում Բաքու․ Գրիգորյան

ՀՀ անվտանգության խորհրդի քարտտուղար Արմեն Գրիգորյանը մտահոգիչ է համարում Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունները:

«Բացի դրանից՝ մենք տեսնում ենք, որ ինտենսիվ զորավարժություններ են անցկացվում, բացի դրանից՝ մենք տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից, որոնք, ամենայն հավանականությամբ, ռազմական տեխնիկա են տեղափոխում Բաքու»,- այս մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց նա։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին Հայքաստանը տարբեր ուղղություններով աշխատել է, որպեսզի հնարավորինս կայունություն ստեղծի տարածաշրջանում։

«ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում, որը հուսով ենք, որ շուտով կերկարաձգվի, Հայաստանի միանալը Հռոմի ստատուտին, որը կարծում ենք, որ կարևոր գործոն է կայունության տեսանկյունից, Հայաստանում տեղի ունեցող ռազմակաան բարեփոխումները որոշակի կայունության գործոններ են, և մենք այս բոլորը համատեղ ենք հաշվի առնում»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ