Մեզ համար չկա ՀՀ որևէ մի սահմանային միլիմետր, որն ավելի կարևոր է, քան այն մյուս սահմանային միլիմետրը. Արթուր Հովհաննիսյան

«Ով ասաց, որ մենք չենք գնում ամբողջական սահմանազատման: Սահմանազատման կանոնակարգը հենց դրա մասին է, որ մենք պետք է գնանք ամբողջական սահմանազատման»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքով՝ Տավուշում սահմանազատում իրականացնելը հենց նրա մասին է, որ հատվածական չլինի սահմանզատումը. «Տավուշում տեղի ունեցած սահմանազատման գործընթացում մենք ունենք հատվածներ, որտեղ մի մասը հիմա սահմանազատված է, հետո գալիս է մի հատված, որը սահմանազատված չէ, շարունակվում է էլի սահմանազատված հատված, հիմա մենք ուզում ենք ամբողջացնել այս սահմանը: Մեզ համար չկա ՀՀ որևէ մի սահմանային միլիմետր, որն ավելի կարևոր է, քան այն մյուս սահմանային միլիմետրը: Այո, կան օկուպացված տարածքներ, և մենք ասում ենք, որ սահմանազատման կանոնակարգում հստակ հասցեագրված են տվյալ խնդրահարույց հատվածների լուծումները, և մենք աստիճանաբար առաջանալու ենք և գնալու ենք սահմանի այլ հատվածների սահմանազատմանը: Հիմա որոշում է կայացվել, որ ՀՀ հյուսիսային սահմաններն ամբողջացնենք, որ չլինի հատվածական»:

ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ խոսելով սահմանազատման գործընթացի վերաբերյալ ընդդիմության դիրքորոշման մասին՝ ասաց. «Ես այլ կերպ չեմ կարող բնորոշել, քան քաղաքական բայղուշություն»:

Մանրամասները՝ տեսանյութում.

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ