Ինձ համար միանշանակ է՝ ՀՀ սուվերեն տարածքի վրա հարձակման համաձայնություն Թրամփը և վարչակազմը չեն տա. Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ԱՄՆ-ի ընտրված նոր վարչակազմին և այդ համատեքստում ՀՀ տարածաշրջանային շահերին:

«Ալիևը ցանկացած առիթով ԱՄՆ նախկին դեմոկրատական իշխանությանը «երախտամոռ» է անվանում, իսկ նոր ընտրված նախագահին և հանրապետական մեծամասնությանը հնարավոր բոլոր տարբերակներով գովաբանում է և շողոքորթում։

Դա միանշանակ լավ է, քանի որ Ալիևը անթաքույց հույս է փայփայում, որ նորերի հետ լեզու կգտնի, իսկ դա էլ նշանակում է, որ ինքնագլուխ քայլերի չի գնա… Ինձ համար միանշանակ է, որ ՀՀ սուվերեն տարածքի վրա հարձակվելու համաձայնություն Տրամպը և իր հանրապետական վարչակազմը չեն տա:

Ոչ միայն այն պատճառով, որ Տրամպը ընտրվել է խոստանալով խաղաղություն բերելը, որ ԱՄՆ-ի և ՀՀ-ի տարածաշրջանային շահերը համընկնում են, որ ՀՀ-ն քրիստոնեական եղբայրության կարևոր մաս է ու քրիստոնեությունը պետականորեն ընդունած առաջին երկիրը, այլ նաև, որ ՀՀ-ն ԱՄՆ ռազմավարական գործընկերն է այլևս և ուղենիշ է վերցրել ապագայում ԱՄՆ դաշնակից և ԵՄ անդամ դառնալ»,- գրել է Սարգսյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ