Վարչապետը տիկնոջ հետ մեկնել է Շվեյցարիա. ինչ է նախատեսված

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հունվարի 23-24-ին աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին:

ՀՀ կառավարության լրատվական ծառայությանփոխանցմամբ՝ այցի շրջանակում վարչապետը կմասնակցի պանելային քննարկման, երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել կառավարական ինքնաթիռից:

Ֆորումը կտևի մինչև հունվարի 24-ը, մասնակցելու է 130 երկրի շուրջ 3000 ներկայացուցիչ և կառավարության 350 ղեկավար:

Համաշխարհային տնտեսական համաժողովի մասնակիցների ցանկում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Մասնակիցների թվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփը, որը միանալու է առցանց՝ մասնակիցների հետ ինտերակտիվ երկխոսության համար, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության փոխվարչապետ Դին Սյուեսյանը, Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեն, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, այլ երկրների ղեկավարներ, ինչպես նաև Սիրիայի նոր վարչակազմի ԱԳ նախարար Ասադ Հասան Ալ Շիբանին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ