Ալիևը Դավոսում մեղադրանքներ է հնչեցրել Բայդենի հասցեին

Բայդեն-Բլինքենի վարչակազմի օրոք ԱՄՆ-ը կողմնակալ վերաբերմունք ցուցաբերեց Ադրբեջանի նկատմամբ, ինչի արդյունքում մեր երկկողմ հարաբերությունները ներքաշվեցին ճգնաժամի մեջ։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Դավոսում ԱՄՆ քրիստոնյա առաջնորդների կոնգրեսի ղեկավար Ջոնի Մուրի հետ հանդիպման ժամանակ։

Ալիևը 907-րդ հոդվածի վերսկսումը գնահատել է որպես Բայդեն-Բլինքենի վարչակազմի «անշնորհակալ լինելու» դրսեւորում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ