«Ուզում եմ հանդիսավոր կերպով ձեզ խոստանալ, որ պարբերաբար կերթևեկեմ հասարակական տրանսպորտով, որպեսզի միայն դուք չառերեսվեք պրոբլեմներին»:
Այս մասին Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Գասպարյանի դիտարկմանը, թե առաջ միկրոավտոբուսներով գործի հասնում էր 20 րոպեում, հիմա էլ կգերադասեր աշխատանքի հասնել 20 րոպեում և իր գրպանին չկպնեին, սակայն տրանսպորտային բարեփոխումներով դժվարություններ են ստեղծել:
«Տրանսպորտային համակարգի բարեփոխումը հանդիպելու է իր պրոբլեմներին, եթե այդ բարեփոխումը տեղի չունենար, մարդիկ շարունակելու էին երթևեկել այդ «Գազել»-ներով: Իմիջիայլոց, այնպես չլինի, թե մարդիկ շատ գոհ ու երջանիկ են եղել այդ «Գազել»-ներից, մենք եկել ու համակարգը զրկել ենք: Իմիջիայլոց, եթե խնդիր կլինի, ժողովուրդ ջան, էդ «ՄԱՆ» ավտոբուսները ինձ թվում է՝ առնող կլինի, ծախենք, «Գազել» բերենք: Կարծում եմ՝ ընտրության հարց է, ընդ որում՝ քաղաքակրթական, կարանք էժան գներով, ընդ որում՝ 7 տարի քշած, լիքը «Գազել» բերենք,«ՊԱԶ» բերենք 40 տարվա: Այդ բարեփոխումը նաև նրա համար է, որ այդ արձագանքը լինի, տեսնենք՝ որտեղ է, որ չի աշխատում, հետևից գնանք լուծենք»,- ասաց վարչապետը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ մարդկության պատմության մեջ չի եղել գեթ մի զարգացում, որը չի ուղեկցվել գնաճով. զարգացումը անխուսափելիորեն բերում է գնաճ