ՌԴ Տվերի մարզում 6 ադրբեջանցի է ձերբակալվել անօրինական գործունեություն իրականացնելու համար։
Ինչպես հայտնել են ռուսական լրատվամիջոցները, ամբաստանյալները երկար ժամանակ զբաղվել են առանց մակնշման ծխախոտի և ալկոհոլի վաճառքով։
Իրավապահները Կոմինտերնի փողոցում և Ցանովա բուլվարում գտնվող նրանց պահեստներից առգրավել են հայտնի ապրանքանիշերի օղի, վիսկի, կոնյակ և տեկիլա:
«Կեղծ ալկոհոլային խմիչքների և ծխախոտի վաճառքով զբաղվող կազմակերպված հանցավոր խմբի գործունեությունը, որը բաղկացած է եղել թվով վեց ադրբեջանցիներից, ամբողջությամբ դադարեցվել է»,- հայտնել են իրավապահները։