Ուզում եմ խոսել երկար դադարից հետո․ ԱՅՈ՛,ես կողմ եմ տրանսպորտի թանկացմանը․ Տաթև Հովակիմյան

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ, դերասանուհի Տաթև Հովակիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Վերջիվերջո ես էլ լինելով հասարակ քաղաքացի ՔՎԵԱՐԿԵԼ ԵՄ ԿՈՂՄ տրանսպորտի թանկացման համար…

Դրա համար ուզում եմ խոսել երկար դադարից հետո:

Ես դերասանուհի եմ,ով արդեն մեկ տարի ավագանու անդամ է ու իր քաղաքը լավագույնը դարձնելու երազանք ունի:

Ոչ միայն մշակութային կյանքով ,որը ՎՍՏԱՀԱԲԱՐ արվում է ,այլ նաև հաճախ ՆՄԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ:

Ինչպես գիտեն շատերը ես հանգիտս ու լուռ կատարում եմ իմ բոլոր պարտականությունները քաղաքացիների նկատմամբ ովքեր ԸՆՏՐԵԼ կամ ՉԵՆ ԸՆՏՐԵԼ մեզ:

Իհարկե չեմ թաքցնի,որ իմ գործառույթը ավելի շատ մշակութային կյանքին նպաստելն է,որովհետև մեր ցանկում ունենք բոլոր ոլորտներում լավ և կոմպետենտ մասնագետներին:

Բայց չկա մի հարց,որի շուրջ որևէ ավագանի ունենա բողոք և չքննարկվի…

Դրանք շատ են,միշտ կան:

Հիմա սկսեմ էն հարցից,որը անդադար հարցնում եք,ԱՅՈ՛,ես կողմ եմ տրանսպորտի թանկացմանը,ես որպես հասարակ քաղաքացի,ում մայրը օրինակ վաստակում է 75.000 հազար դրամ ամսական՝որպես բուժքույր…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ