Ես որ ասում եմ՝ պետություն, պետությունը նրա համար չէ, որ ասի՝ էս գետն իմն է, ծառն իմն է: Ժողովրդավարական պետությունը նրա համար է, որ ասի՝ էս գետը քոնն է, էս ծառը քոնն է, էս սարը քոնն է, և հասնի նրան, որ մարդու աչքերը բացվեն, տեսնեն, որ դա իրենն է: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Կարապետյանի հարցին:
«Մենք, որ Սևանում ձկի որսի սահմանափակում ենք դնում, մենք չենք ասում Սևանը մերն է, ժողովուրդ, Սևանը ձերն է, ոչ ոք չի տանելու, վերջին վարկյանի նման մի ընկեք Սևանի վրա սրբեք, շուտ հանեք, քանի չեն տարել՝ չեն տանելու»,- այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ ՀՀ-ն 30 տարվա պետություն է, սակայն մայրաքաղաքում տրանսպորտային համակարգ չունի․ «Բոլոր իշխանությունները վախեցել են, ասել են՝ վա՜յ, մենք ասում ենք՝ վաղն ի՞նչ է լինելու: «Երազ» էլ չկա՝ իշաոտնուկները հանենք դնենք մեջը»,- նշեց նա։