«Պետությունը նրա համար չէ, որ ասի՝ այս գետն իմն է, այս սարն իմն է, ժողովրդավար պետությունը նրա համար է, որ ասի՝ այս գետը քոնն է, այս սարը քոնն է, այս ծառը քոնն է»:
Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք, որ Սևանում ձկի որսի սահմանափակում ենք դնում, չենք ասում՝ Սևանը մերն է, մենք ասում ենք՝ Սևանը ձերնն Է, ոչ մեկը չի տանելու, վերջին վայրկյանի նման մի ընկեք սրբեք շուտ, քանի չեն տարել, ձերն է, մերը չէ, ոչ մեկը չի ուզում ձեր ապրուստի հացը կտրի, ուզում է, որ ձեր թոռնն էլ կարողանա այնտեղ ձուկ բռնելով՝ երկու կոպեկ փող աշխատի։ Մենք ուզում ենք, որ մեր թոռնն էլ «ՄԱՆ» ավտոբուսով գնա, ոչ թե իկարուսից հետո եկանք իշավոտնուկով երազ, մի հատ էլ «ՄԱՆ»-ից հետո գանք փալանով էշ քշելուն հասնենք։ Ի՞նչն է բարդ այստեղ․ 30 տարվա պետություն ենք, դեռ տրանսպորտային համակարգ մեր մայրաքաղաքում չունենք, որովհետև բոլոր իշխանությունները վախեցել են, ասել են՝ վա՜յ, ինչ կանեն, մտածել են այսօրվա մասին, մենք ասում ենք՝ վաղը ինչ է լինելու»,— ընդգծեց Կառավարության ղեկավարը: