Վարչապետն ու Ֆղանսուազ Ժակոբը Հայաստանի և ՄԱԿ-ի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՄԱԿ-ի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակին, հիմնական ուղղություններին և նպատակներին:

Մտքեր են փոխանակվել 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կողմերի 17-րդ համաժողովի (COP-17) անցկացման նախապատրաստական աշխատանքների շուրջ: Միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համատեքստում կարևորվել է երկկողմ սերտ փոխգործակցությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ