ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ մինչև 300 հազար դրամ փոխանցման շեմը չգերազանցելու դեպքում գումարի չհայտարարագրելը վերաբերում է միայն ընտանիքի անդամների՞ն, թե՞ նաև ընկերներին:
Արձագանքելով վարչապետն ասաց՝ հնարավոր է, որ օտարերկրյա տնարսֆերները պետք լինի հայտարարագրել, սակայն դրանից որևէ հարկային պարտավորություն չի առաջանում:
Սիմոնյանը մանրամասնեց. «Ենթադրենք, ընկերներով գնում ենք ռեստորան, ես մեկի համար վճարում եմ, հետո իրենք ինձ մարդ ա 20 հազար գումար են փոխանցում, այդ դեպքում հայտարարագրման կարիք կա՞, թե՞ չկա»:
Կառավարության ղեկավարն արձագանքեց, որ՝ չկա. «Մինչև 300 հազարի դեպքում չի հայտարարագրվում, եթե 300 հազարից ավել է, հայտարարագրվում է, ընդ որում՝ մի գործարքը: Այսինքն՝ կարող է լինի 25, 30, 40 հատ գործարք մինչև 300 հազար, որը չի հայտարարագրվում, բայց եթե մի գործարքը, ասենք, 700 հազար դրամ է, հայտարարագրվում է, բայց դրանից որևէ հարկային պարտավորություն չի առաջանում»:
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն էլ այդ համատեքստում հետաքրքրվեց՝ եթե փախանցումը բոլորի դեպքում տեղի է ունենում արտերկրից-ՀՀ, հայտարարագրման ենթակա՞ է, թե՞ չէ:
Վարչապետը պատասխանեց, որ մինչև 300 հազար դրամ և դրան համարժեք փոխանցումները չեն հայտարարագրվում և նաև չեն հարկվում, 300 հազար դրամից ավելը հայտարարագրվում է, բայց կրկին չի հարկվում:
«Արտագնա աշխատողների հետ ինչ կարգավորում կա, եթե մարդն ուրիշ երկրում աշխատել է, աշխատավարձ է ստացել, մեր կանխավարկածն այն է, որ ինքը եկամտային հարկը վճարել է, և հետևաբար արտագնա աշխատողների աշխատավարձը նույնպես հարկման ենթական չէ: Բայց, որքան գիտեմ, այստեղ շեմ գոյություն ունի, մինչև 12 միլիոն դրամ տրանսֆերտը տարվա կտրվածքով հայտարարագրման ենթական չէ, 12 միլիոնից բարձրը հայտարարագրման ենթակա է»,- մանրամասնեց Կառավարության ղեկավարը: