Մենք մեր պետությանը հերիք է ընկալենք որպես թշնամի, ռելեկտային ընկալումն դա է, երբ ասոււմ ենք պետություն՝ պատկերացնում ենք այն կայսրությունը, որ մեզ ճզմել է, խեղդել է, սպանել է․ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այս ֆունդամենտալ փոփոխությունը պետք Է մեր քաղաքացու ընկալումը պետության նկատմամբ փոխի։ Այդքան ասեցին պարգևավճար, կոռուպցիա՝ մարդկանց մոտ ընկալում է ստեղծվել, թե պետական բյուջեն դահլիճի այս հատվածի համար է ծախսվում․ էլի եմ ասում՝ ոչ մի ընտանիք ինքը իր համար չի անում այնքան ծախս, ինչքան անում է ՀՀ պետական բյուջեն, — ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ Կառավարությունը ցանկանում է ֆինանսական միջոցները վերահասցեագրել մարդկանց, ովքեր իրոք չունեն հացի փող․
«Սա պետականատեր ժողովուրդ լինելու ճանապարհին առանցքային քայլ է․ մի՛ ասեք պետությունը մտնում է մեր գրպանը, պետությունը ձերն է»,- շեշտեց վարչապետը։