ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 23-ին կմեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին։
Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հաստատեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
«Վարչապետն այսօր ներկա կգտնվի ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին, իսկ վաղը կմեկնի Դավոս», -նշեց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 20-24-ը Շվեյցարիայի Դավոս քաղաքում տեղի կունենա Համաշխարհային տնտեսական ֆորումի ամենամյա միջոցառումը:
Համաշխարհային ֆորումին կմասնակցեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը (ուղիղ կապով), ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտյերեշը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը, ԵԽ նախագահ Ռոբերտա Մեցոլա, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես նաև՝ մի շարք այլ երկրների առաջնորդներ։
Ֆորումը սկսել է հունվարի 20-ից և կտևի մինչև 24-ը:
Ընդհանուր առմամբ, հրավիրված է 3,000 մասնակից ավելի քան 130 երկրից: