Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «X»- ի իր միկրոբլոգում ցավակցել է Թուրքիայի Բոլու քաղաքում տեղի ունեցած ողգերգական հրդեհի հետևանքով զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին։
«Բոլուի լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած ողբերգությունը շոկային է. ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին»,-իր գրառման մեջ նշել է վարչապետ Փաշինյանը՝ հրդեհի հետևանքով վիրավորված անձանց մաղթելով շուտափույթ ապաքինում։
Հիշեցնենք, որ հրդեհի զոհերի թիվը հասել է 76-ի, պարզվել է 52 զոհի ինքնությունը, որոնցից 45-ի դիերը հանձնվել են հարազատներին։ Կա 9 ձերբակալված:
Թուրքիայում հայտարարվել է մեկօրյա ազգային սուգ: