«Տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, մեկ ժամացույց:
Ընդհանուր վնասի չափը մոտ 7 միլիոն դրամի չափ է: Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ին, հունվարի 14-ին եմ հաղորդումը ներկայացրել, որովհետև այդ ժամանակ եմ վերադարձել ԱՄՆ-ից»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր տնից կատարված գողության դեպքին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
Հակոբյանի խոսքով՝ գողության դեպքերը, միանշանակ, մտահոգում են. « Չեմ կարող ասել՝ ինչի արդյունք է, բայց այնպես չի, որ նախկինում գողություններ չեն եղել»: