Վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանը մանրամասնել է համընդհանուր հայտարարագրման սկզբունքները։ Չախոյանի գրառման մեջ մասնավորապես ասվում է․
🛑 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել։
✅ Եթե ձեր ընկերոջը, բարեկամին, ամուսնուն փոխանցել եք մինչև 300 հազար դրամ, ապա կարող եք չհայտարարագրել փոխանցումը։ Այդ փոխանցումը հարկման ենթակա չէ։
✅ Եթե կատարել եք 300,000 դրամը գերազանցող փոխանցում, ապա պետք է հայտարարագրեք։ Այդ փոխանցումը հարկման ենթակա չէ։
✅ Եթե արտերկրից Ձեզ անհատույց կամ նվիրատվությամբ կատարվել է փոխանցում, որը չի գերազանցում 300,000 դրամը, ապա կարող եք չհայտարարագրել, հակառակ դեպքում՝ պետք է հայտարարագրեք։ Փոխանցված գումարը երկու դեպքում էլ հարկման ենթակա չէ։
‼️ Խոսքը վերաբերում է ոչ թե մեկ տարվա կտրվածքով արված փոխանցումներին, այլ միանվագ գործարքներին։