Տիգրան Արզաքանցյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել ու շնորհավորել ԱՄՆ նորընտիր նախագահին՝ Դոնալդ Թրամփին․
«Սրտանց շնորհավորում եմ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Վստամ եմ, որ նա լավագույնս կներկայացնի իր երկրի և ժողովրդի շահերը, ինչպես նաև մեծ ներդրում կունենա աշխարհում և մեր տարածաշրջանում հակամարտությունների և առկա խնդիրների խաղաղ կարգավորման գործում։
Հուսով եմ, որ իր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տարբեր ոլորտներում հարաբերությունները էլ ավելի կխորանան և կզարգանան՝ ի բարօրություն երկու բարեկամ ժողովուրդների »։