Թրամփը չի բացառել ՌԴ նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ, եթե նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվի բանակցել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ․ հայտնում է Reuters-ը։

Թրամփը մանրամասներ չի հայտնել հնարավոր լրացուցիչ պատժամիջոցների մասին։ Նա միայն նշել է, որ իր վարչակազմը քննարկում է նաև Ուկրաինա զենք ուղարկելու հարցը, հավելելով, թե իր կարծիքով Եվրամիությունը պետք է ավելին անի Ուկրաինային աջակցելու համար։

«Մենք խոսում ենք Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ, մենք պատրաստվում ենք շատ շուտով խոսել նախագահ Պուտինի հետ», – ասել է Թրամփը։

Թրամփը հայտնել է, որ կոչ է արել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին միջամտել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար․ «Նա այդ ուղղությամբ շատ բան չի արել։ Նա շատ իշխանություն ունի, ինչպես և մենք։ Ես ասացի. «Դուք պետք է կարգավորեք դա»։ Մենք իսկապես քննարկեցինք այդ հարցը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ