Քննարկվել են ռազմական ուսումնական հաստատություններում մարդու իրավունքների կրթության կատարելագործման հարցեր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 21-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Թրանսվերսալ մարտահրավերների և բազմակողմ ծրագրերի իրականացման վարչության ղեկավար Տիգրան Կարապետյանին:

Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

«Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կայուն և կառուցողական համագործակցությունը, ընդգծել ԵԽ-ի հետ իրականացվող ծրագրերի դերը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման գործում։

Այս համատեքստում անդրադարձ է կատարվել «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումներին։

Քննարկվել են նաև ռազմական ուսումնական հաստատություններում մարդու իրավունքների կրթության կատարելագործման և զարգացման անհրաժեշտության հարցերը, նախանշվել են ծրագրային նոր ուղղություններ»- ասված է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ