Պուտինը ցավակցություն է հայտնել Էրդողանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ Թուրքիայի նահանգում լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի կապակցությամբ։ Համապատասխան հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։

«Հարգելի պարոն նախագահ, ընդունեք խորին ցավակցություն լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած հրդեհի ողբերգական հետևանքների կապակցությամբ», — ասված է հեռագրում:

Պուտինը խնդրել է կարեկցանքի և աջակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին և մտերիմներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինման մաղթանքներ բոլոր տուժածներին:

Հիշեցնենք, որ Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով հրդեհի զոհերի թիվը հասել է 66-ի, տուժել է 51 մարդ։ Թուրքիայում սուգ է հայտարարվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ