«Պարոն Մանուկյան, երբ մտնում եք դահլիճ ու ձեր գործընկերոջ ուղղությամբ ձեր ցուցամատը վեր եք տնկում, դա ի՞նչ է նշանակում»։
Այս մասին Ազգային ժողովում նիստ ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
«Խնդրում եմ հարգալից վերաբերմունք ունեցեք, մի մտեք ներս ու սկսեք ռեպլիկներ անել, երբ որ խոսնակը խոսում է կենտրոնական ամբիոնի մոտից և ձեր մատը հօդս մի տնկեք։
Բան ունեք ասելու, եկեք ամբիոնի մոտ, ժեստիկուլյացիաով պետք չէ մարդկանց վիրավորել»,- նշեց նա։