ԱԺ-ում դանակ է հայտնաբերվել ընդդիմադիր լրատվամիջոցի օպերատորի մոտ

Ազգային ժողովի անցակետից անվտանգության աշխատակիցները դանակ պահելու կասկածանքով բերման են ենթարկել Newday.am կայքի օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանին։

Այս մասին հայտնել է լրագրող Անի Գևորգյանը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ներքին գործերի նախարարությունից, մեկնաբանելով տեղեկությունը, հայտնեցին, որ ՊՊԾ-ից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ ԱԺ մուտք գործել փորձող անձանցից մեկի մոտ դանակ է եղել:

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները վերջինիս ձերբակալել են և տեղափոխել բաժին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ