«Մարդը ներկա չէ, դուք ինչ-որ պիտակներ եք փորձում: Հիմա ես ամեն անգամ իջնելուց ստեղ, կարամ առնվազն երեք կլիշե ասել՝ կուսակցության, մարդու, բերած թեկնածուների, բայց մենք դա չենք անում, չի կարելի»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Ալեն Սիմոնյանը՝ խոսքն ուղղելով ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանին:
Վերջինս դահլիճից արձագանքեց, ինչին ի պատասխան ԱԺ նախագահն ասաց. «Դե եկեք անընդհատ ասենք, տեսնենք՝ ով կշահի»: