Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է.
Հայաստանն այսպիսի արդարադատության փոխնախարար ու արդարադատության ակադեմիայի ռեկտոր էլ է ունեցել, դատավորներ է կրթել, «պատրաստել» նշանակման համար, իհարկե, արանքում սեփական տիկինն էլ է ձեռքի հետ նշանակվել (չէ, չէ, չէ, ինչ եք ակնարկում, վայ չէ, ինքը չէր ուզում)… Իհարկե սթրեսը մեծ է, որ լիազորությունները դադարեցվեցին, բայց դեհ, կյանք է…
Օֆ աման, մարդ ռուսական դրոշի գույների տրիկալոր վարատնիքով ֆուտբոլկա ունենար, Ֆլեթչերի սերտիֆիկատը դոշին խփեր ու մուրազը կատարվեր’ Թրամփին հեռվից տեսներ ինագուրացիային…
Էն Րաֆֆիի որդի Կարինն ու Ժառանգությունն էլ չկան, որ մարդ քսմսվի, մի հրավեր գար թեկուզ Կապիտոլիումի զաբոռի տակ նստատեղով…
Կյանք ա էլի’ մի օր ակադեմիայում ես, մի օր էլ իրավական տռասին…