Բլինքենին կփոխարինի Ռուբիոն. ԱՄՆ Սենատը հաստատել է նոր պետքարտուղարի թեկնածությունը

ԱՄՆ Սենատը քվեարկությամբ հաստատել է Մարկո Ռուբիոյի թեկնածությունը նոր պետքարտուղարի պաշտոնում։

Նա դարձել է նախագահ Դոնալդ Թրամփի նոր վարչակազմի առաջին բարձրաստիճան պաշտոնյան, որը հաստատվել է Ներկայացուցիչների պալատի կողմից:

Այս մասին հայտնում է CNN-ը:

ԱՄՆ Սենատում քվեարկությունը տեղի է ունեցել Թրամփի՝ նոր նախագահի պատոում երդմնակալությունից մի քանի ժամ անց:

Պետքարտուղարի պաշտոնում Ռուբիոյի թեկնածությունը պաշտպանել են ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատական կուսակցությունների բոլոր սենատորները (99 «կողմ»), և ոչ մեկը դեմ չի քվեարկել նշանակմանը։

Ռուբիոն նախկինում որպես հանրապետական սենատոր է աշխատել Ֆլորիդայից 2011 թվականից: Նրա առաջադրումը պետքարտուղարի պաշտոնում, Դոնալդ Թրամփի դրդմամբ, մեծ աջակցություն է գտել Սենատի մի շարք դեմոկրատների կողմից, ովքեր իրենց գործընկերոջն անվանել են բարձր որակավորում ունեցող:

Հարկ է նաև հիշել, որ Ռուբիոն նախկինում քննադատել է Թրամփի քաղաքականությունը, սակայն վերջին տարիներին սենատորը դարձել է նրա դաշնակիցը։

Սենատի կողմից իր առաջադրման քվեարկությունից հետո Ռուբիոն ասել է, որ «պատիվ է» իր գործընկերների կողմից միաձայն հաստատվելը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ