ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն աձագանքել է իր որդուն բանակից ազատելու վերաբերյալ լուրերին։
Ֆեսբուքյան իր էջում նա գրել է․
«Այսօր շատ կարևոր օրերից մեկն է մեր թիմի համար` ներկայացնելու ենք տարեկան կատարված աշխատանքները: Որոշ մարդիկ ինչ-որ տեղերից իմանալով, որ հենց այսօր է այդ օրը, փորձում են էմոցիոնալ «ճայթքումներ» առաջացնող հոդվածներով ազդել ընթացքի վրա:
Բայց ախր չեք կարող ցուցանիշները հետ պտտել, դրանք անփոփոխ են անցած տարվա համար։
Եվ առողջական վիճակով պայմանավորված տարկետումը բավական է շահարկեք տարին մի քանի անգամ պատվիրված թանկարժեք հոդվածներով, չհոգնեցի՞ք»։
Նշենք՝ մամուլում լուրեր են տարածվել, թե Լենա Նանուշյանի որդին ազատվել է զինծառայությունից՝ առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի լինելու հիմքով: