ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակել է #հատիկառհատիկ հեշթեգով շարքի հերթական նորությունը:
«Դատարանի վճռով (հաշտության համաձայնությամբ) Արարատի մարզի Արմաշ գյուղում «Երասխ-2» զորամաս հասցեում գտնվող` 25 միլիոն 600 հազար դրամ մոտարկված արժեքով 0.9 հա մակերեսով ապօրինի սեփականաշնորհված հողամասի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը»,- գրել է վարչապետը: