ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, թե «դաշնակ Իշխան Սաղաթելյանն իրեն հատուկ ստախոսությամբ հերթական կեղծիքն է փորձում հրամցնել, թե ԼՂ լուծարման հրամանագիրը վարչապետն անձամբ է խմբագրել»:
- «Սույն կեղծիքի հակափաստարկներն ավելի քան ակնհայտ են։
- Դեռևս 2023թ-ի սեպտեմբերի 20-ին վարչապետը հայտարարել էր, որ տեքստի ձևավորմանը Հայաստանը չի մասնակցել ու քննարկումների կողմ չի եղել։
- Սամվել Շահրամանյանը ամիսներ առաջ հայտարարել է, որ Հայաստան տեղափոխվելուց հետո են միայն ԼՂ լուծարման փաստաթուղթը և դրա մասին իրենց որոշումը ներկայացրել ՀՀ կառավարությանը։
Զարմանալի չէ նաև, որ մինչ օրս այս մասին չի հայտնել և ոչ ոքի, սակայն ըստ Իշխան Սաղաթելյանի այս մասին իբրև տեղյակ էին ԼՂ նախկին պատգամավորներն ու պաշտոնյաները։
Հանձինս Իշխանի՝ դաշնակցականներին երբեք չի հաջողվի ազատվել ԼՂ-ում իրենց իրականացրած հեղաշրջման, Եվլախի պայմանավորվածությունների, ԼՂ լուծարման փաստաթղթի ու ԼՂ հայաթափման պատասխանատվությունից։
Տեսախցիկների առջև Արայիկ Հարությունյանի հրաժարականով հրճվող Ռոբերտ Քոչարյանը վկա»,- գրել է Չախոյանը: