Թրամփը խոստացել է անհապաղ դադարեցնել ԱՄՆ տարածք ապօրինի մուտքը և արտաքսել միլիոնավոր ներգաղթյալների

ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփն իր առաջին ելույթում խոստացել է անհապաղ դադարեցնել ամերիկյան տարածք ապօրինի ներգաղթյալների մուտքը և սկսել միլիոնավոր ներգաղթյալների արտաքսման գործընթացը։

«ԱՄՆ տարածք ապօրինի բոլոր մուտքերն անհապաղ կդադարեցվեն, մենք կսկսենք միլիոնավոր հանցավոր ներգաղթյալների վերադարձի գործընթաց․ նրանք կվերադառնան այնտեղ, որտեղից եկել են»,- ասել է նա։

Թրամփը խոստացել է՝ նախագահի պաշտոնում իր առաջին քայլը կլինի երկրում արտակարգ դրություն հայտարարել՝ կապված ԱՄՆ հարավային սահմանին ստեղծված իրավիճակի հետ։ ԱՄՆ 47-րդ նախագահը հայտարարել է, որ երկրի հարավային սահմանի պաշտպանության նպատակով մտադիր է օգտագործել անգամ Զինված ուժերը: Նախագահը նաև հայտնել է հավակնոտ տիեզերական ծրագրի իրականացման մտադրության մասին, որը ներառում է ամերիկացի տիեզերագնացների՝ Մարս ուղարկելու որոշումը։

«ԱՄՆ-ն կրկին կդառնա հզորացող երկիր, ազգ, որը մեծացնում է իր հարստությունը, ընդլայնում է իր տարածքը, կառուցում է քաղաքներ, բարձրացնում է ակնկալիքների մակարդակը և մեր դրոշը տանում նոր հրաշալի հորիզոններ։ Մենք ամերիկացի տիեզերագնացներ կուղարկենք, որոնք ԱՄՆ դրոշը կտեղադրեն Մարսի վրա»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները շարունակում է ամրապնդել իր առաջնորդությունը տիեզերքի ուսումնասիրման գործում՝ այն դիտարկելով որպես ազգային զարգացման կարևոր մաս։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ