Սա կլինի Ամերիկայի ոսկե դարը. Թրամփը երդվեց և պաշտոնապես դարձավ Միացյալ Նահանգների 47-րդ նախագահը. տեսանյութ

Դոնալդ Թրամփը երդվեց և պաշտոնապես դարձավ Միացյալ Նահանգների 47-րդ նախագահը:

«Ես չեմ հանգստանա այնքան ժամանակ, մինչև հետ չբերենք ուժեղ, ապահով և բարգավաճ Ամերիկան, սա կլինի Ամերիկայի ոսկե դարը»,- ասել է Թրամփը:

Կապիտոլիումում կայացած երդմնակալության արարողությանը ներկա էին ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը, ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման, 43-րդ նախագահ Ջորջ Բուշը և նրա կինը՝ Լորան, ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը, Թրամփի հիմնական մրցակից Քամալա Հարիսը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային պատվիրակություններ և հազարավոր ամերիկացիներ։ Հյուրերի շարքում էին նաև SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը, Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը և նրա կինը՝ Պրիսցիլա Չանը, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը և նրա կինը՝ Լորեն Սանչեսը և այլք։ Արարողությունն ուղեկցվում էր տոնական միջոցառումներով և համերգներով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ