ՌԴ հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի մեքենայում հայտնաբերվել է կնոջ դի՝ կտրող-ծակող առարկայով պատճառված վնասվածքներով:
Այս մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները՝ նշելով, որ մեքենան, որում հայտնաբերվել է դին, կայանված է եղել Մոսկվայի Կուտուզովսկի պողոտայի տներից մեկի բակում։
Սպանության համար կասկածվողը չի էլ փորձել փախչել դեպքի վայրից և մոտ երեք ժամ դիակի հետ գտնվել է մեքենայում: Ըստ որոշ աղբյուրների, կասկածյալը Թաթարստանից է,30-ամյա գործազուրկ Ալբերտ Աբդուլինը։
Տղամարդը նախկինում դատապարտված է եղել սպանության, գողության, սպառնալիքների, բռնաբարության և մարմնական վնասվածք պատճառելու համար։
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել սպանության հոդվածով։