ՔՊ խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Ալեքսանդր Սիրունյանին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը:

Նրան խորհրդարանում ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Ալեքսանդր Սիրունյանը ծնվել է 1971 թվականին Վրաստանում՝ բժշկի ընտանիքում: 1993 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, 1998-ին ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի աստիճան:

1997-2006-ին Վաշինգտոն, Բուդապեշտ, Երևան, Լոս Անջելես քաղաքներում մասնակցել է ԱՄՆ Զարգացման միջազգային գործակալության, Ամերիկայի փաստաբանների միության, ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի կազմակերպած՝ դատաիրավական բարեփոխումներին և քրեական իրավունքի խնդիրներին վերաբերող վերապատրաստումներին:

1994-2009-ին աշխատել է Գլխավոր դատախազությունում, զբաղեցրել է տարբեր պաշտոններ: 2001-2013-ին դասավանդել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:

2009-ից մինչ օրս «Սիրունյան» փաստաբանական գրասենյակի տնօրենն է, Փաստաբանների պալատի անդամ: Հեղինակել է 7 գիրք, 30 գիտական հոդված:

Ունի արդարադատության առաջին դասի խորհրդականի, գնդապետի կոչում, դոցենտի գիտական կոչում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ