Սուքիասյանն իր մտահգություններն ու առաջարկությունները հայտնեց Թորոսյանին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը իր ելությում անդրադարձավ Արսեն Թորոսյանի՝ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստում Առողջապահական հանձնաժողովի նախագահ առաջադրվելուն։ Համարելով Թորոսյանին հետևողական, արտաքին աշխարհը լավ պատկերացնող, բժշկական ձեռնարկությունների, նորարարական տեխնոլոգիաների մասին տեղյակ մարդ՝ Սուքիասյանը շեշտեց, որ դրանք բավականին կօգնեն, որպեսզի նա կարողանա խնդիրներին, որոնք մինչ այսօր լուծված չեն, ամենաարդյունավետ ձևով լուծումներ տալ։

Սուքիասյանը առաջ քաշեց մի շարք տեսակետներ և խնդիրներ՝ հարկ համարելով դրանք անպայման բարձրաձայնել և փոխանցել Թորոսյանին։

«Առաջինը, պրն Թորոսան, ես շատ կուզենամ, որ Դուք մեկ այլ հարթակ ստեղծեք, որովհետև ՀՀ-ն փոքր պետություն է, և հազվադեպ հիվանդություններ են լինում շատ քաղաքացիների, երեխաների մոտ, ուստի անհրաժեշտ է նրանց հրատապ տանել արտասահման՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ում այդ մասնագետները չկան, վիզաների խնդիրներ կան։ Բացի այդ, պետք է մեր պետական մարմինները միջազգային կառույցների հետ աշխատեն, որպեսզի ցանկացած երկրում, որտեղ լավագույն մասնագետը կա, այնտեղ կարողանան արագ տեղափոխել մեր հիվանդներին, կամ երկրորդը, գոնե կարողանան այդ պրոֆեսորներին, եթե դրա կարիքը կա, հրավիրել Հայաստան և պետական աջակցություն տրամադրել։ Սա առաջինն էր, որը ես կուզեի, թեկուզ համաշխարհային առողջապահական կազմակերպության միջոցով արվեր»,- հայտարարեց պատգամավորը։

Սուքիասյանը որպես երկրորդ հարց առանձնացրեց այն, որ շատ դեպքերում Հայաստան, օրինակ, դեղորայք բերելու կարիք է լինում հազվագյուտ հիվանդությունների համար, սակայն դեղատոմսերը անգլերեն չեն, այդպիսի բլանկներ չկան, որոնց վրա պետք է գրվի։ Խնդրում ենք, Դուք համաշխարհային առողջապահական կազմակերպության կամ նախարարության միջոցով մի հարթակ ստեղծեք, որ ցանկացած քաղաքացի ցանկացած ընտանիք, եթե այդ խնդիրը ունենա, օգնեն դրանով»,- ասաց Սուքիասյանը՝ Թորոսյանին։

Սուքիասյանը կրկին անդրադարձավ Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացմանը՝ առանձնացնելով այստեղ երեք կարևոր խնդիր։

«Առաջինը դա բժիշկ-բրենդն է, որը ՀՀ-ում կայացել է։ Ես մի դիտողություն ունեմ անելու՝ ՀՀ-ում շատերը չեն գիտակցում, որ հիմնական փորձը և կարևորությունը նրանում է՝ արդյոք քանի վիրահատություն է արել և ինչքան հիվանդի հետ է առնչվել այդ բժիշկը, և նրանց վերջնական բուժման խնդիրը ինչպես է եղել։ Եթե այդ վերլուծությունը չլինի, մենք ո՞նց կարող ենք այդ բժշկներին ինչ-որ կարգի որակավորում տալ, պետք է կարգավիճակ տալ, նրանք էլ են մեր բրենդները ՀՀ-ում։

Երկրորդը՝ սարքավորումներն են, որոնք պետք է արդիական լինեն, որ օգնեն մեր բժիշկներին, նրանք էլ կարողանան օգնել մեր հիվանդերնին։

Երրորդը՝ եթե մենք ուզում ենք մրցունակ լինել, և եթե այդ երկուսը կա՝ բրենդ և սարքավորում, երրորդը դա հիվանդի վայրն է, որտեղ որ նա պետք է գտնվի, արդյոք դա համապատասխանում է միջազգային նորմերին, թե՞ ոչ։ Ժամանակին ինչ-որ շենքի վրա գրում էին համալսարան. խնդրում եմ, նորմատիվներ սահմանել, որպեսզի հիմա էլ ամեն մեկը շենքի վրա չգրի հիվանդանոց»,- նշեց Սուքիասյանը։

Պատգամավորը նաև կարևորեց, որ այդ հիվանդնոցների արդյունավետ աշխատանքն ունի շատ խնդիրներ՝ առանձնացնելով ԿՏ-ների օգտագործումը․ «Շատ ԿՏ-ներ աշխատում են իրենց ծանրաբեռնվածության 10 տոկոսով, նշանակում է ինքնարժեքը բարձրանում է, իսկ քաղաքացին դրա համար վճարում է։ Նորմատիվեր սահմանեք նախարարություններով, որտեղ որ կուզեք, թե այդ ԿՏ-ն քանի կմ հեռավորության վրա ինչ լոգիստիկա պետք է ունենա ու ինչ կարգի շրջանների պետք է սպասարկի, հակառակ դեպքում բոլորը տալիս են միլոնավոր եվրոներ, ձեռք են բերում սարքավորում, իսկ այդ սարքավորումը 10-20 տոկսով չի աշխատում, ինքնարժեքը մեծանում է, մեր քաղաքացին վճարում է, ՀՀ-ում էլ պարտադիր ապահովագրման համակարգ էլ չկա, որպեսզի վերահսկեն՝ մարդուն պետք է ԿՏ, թե՞ չէ »։

Հաջորդ խնդիրը Սուքիասյանը առանձնացրեց գիտաժողովները։ «Մենք այդքան մեծ սփյուռք ունենք, հայտնի պրոֆեսորներ ունենք, շատ լավ մասնագետներ, կարող են գալ այստեղ գիտաժողովների մասնակցել, իրենց ընկերներին բերել Հայաստան, այս մասով դառնալ հարթակ, քանի որ ուզում ենք բժշկական տուրիզմով զբաղվել, այդ բժիշկները, որոնք գալիս են Հայաստան, կարող են միևնույն ժամանկ մեր հիվանդներին նույնպես օգնություն ցուցաբերել»,- նշեց Սուքիասյանը։

Մյուս հարցին, որին Սուքիասյանը անդրադարձավ, այն է, թե սոցիալական հարթակ լինելու խնդիրը ինչում է․ «ՀՀ-ում սիրողական մակարդակով կառավարման մոդել չպիտի դրվի բժշկական ձեռնարկություններում։ ՀՀ-ում պետք է բժշկական հաստատություններում նույն ստանդարտները լինեն՝ դրանք փոխված են։ Մենք պետք է պետությունում հստակ սահմանենք, որ այսինչ հիվանդանոցում քաղաքացիները իրավունք չունեն բարձանալ այս հարկը, թե չէ ամեն մեկը իր ցանկացած ձևով կառավարման մոդել է առաջարկում։ Ես շատ կուզեմ, որ մինչև անգամ պահանջենք բժշկական կառավարում սովորել, որ բոլոր տեղերում լինել, սա շատ կարևոր խնդիր է, որովհետև մի երկիր եթե գալիս ես, պետք է այդ երկրի բոլոր բժշկական ձեռնարկությունները նորմատիվները պահեն և չկարողանան շեղվել»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ