Սպառնալիքների լեզվով մեր ընտանիքների հասցեին այլևս Ձեզ թույլ չտաք խոսել․ Արշակյանը՝ Կյուրեղյանին

Խորհրդարանում քննարկվում է Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։

Ելույթի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը դիմեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատհամավորներին, հորդորեց չենթարկվել Նիկոլ Փաշինյանին ևնշեց, թե հետո պատասխան են տալու բոլոր պատգամավորների ընտանիքները, երեխաները:

Կյուրեղյանին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝նախ կոչ անելով «Հայաստան» դաշինքի առաջնորդի որդուն (Լևոն Քոչարյանին) խորհուրդ տալ երեխաներին Հայաստանում ունենալ, այնուհետ՝ սպառնալիքներ չտեղալ:

«Սպառնալիքների լեզվով մեր ընտանիքների հասցեին այլևս Ձեզ թույլ չտաք խոսել»,-նշեց նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ