Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի որդու՝ Դոնալդ Թրամփ-կրտսերի կողմից հրավիրված է նախաերդմնակալության ընդունելությանը, հարցազրույց է տվել Fox News հեռուստաալիքին, որի ընթացքում խոսել է նաև Հայաստանի մասին:
«Վրաստանը աշխարհի հնագույն քրիստոնեական երկրներից է, ինչպես Հայաստանը։ Մենք ասում ենք՝ որ մենք ենք ամենահինը, նրանք՝ թե իրենք։ Բայց փաստն այն է, որ մենք երկուսս էլ հնագույն քրիստոնեական երկրներ ենք, և սա մեզ սերտորեն կապում է… Մենք Ամերիկայի կարիքն ունենք։ Բայց կարծում եմ, որ Ամերիկան էլ մեր կարիքն ունի»,- ասել է Զուրաբիշվիլին։
Հարցազրույցի ընթացքում նա նաև մեկնաբանել է Ռուսաստանի վերաբերմունքը Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ՝ նշելով, որ Մոսկվան ցանկանում է գերակայել տարածաշրջանում և Վրաստանի նկատմամբ կիրառում է «նոր ռազմավարություն», ինչպես Ռումինիայի և Մոլդովայի դեպքում է: