Նարեկ Մկրտչյանն ու Լիլիթ Մակունցը արդյունավետ քննարկում են ունեցել ԱՄՆ Վիլսոն կենտրոնի Քենան ինստիտուտում

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ԱՄՆ Վուդրո Վիլսոնի անվան միջազգային գիտնականների կենտրոնի Քենան ինստիտուտում ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցի հետ արդյունավետ քննարկում ունեցանք կենտրոնի փոխտնօրեն Ջենիֆեր Վիստրանդի եւ ավագ գիտաշխատող Դեն Ուայթի հետ:

Քննարկման ընթացքում անդրադարձանք Հայաստանի կառավարության վերափոխման տեսլականին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցության ծրագրերին, ժողովրդագրության և զբաղվածության ռազմավարություններին, ինչպես նաև պայմանավորվածություններ ձեռք բերեցինք փոխադարձ հետաքրքրության հարցերի շուրջ համագործակցություն սկսելու ուղղությամբ։

Վիլսոն կենտրոնի Քենան ինստիտուտը, իր 50-ամյա գործունեության ընթացքում, նշանակալի դեր է ունեցել ԱՄՆ ըմբռնումը Հարավային Կովկասի և շրջակա տարածաշրջանի վերաբերյալ խորացնելու գործում՝ հետազոտությունների և փորձի փոխանակման միջոցով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ