Երևանյան լճից փրկարարները տղամարդու դի են դուրս բերել

 

Հունվարի 18-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանյան լճում դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, հրշեջ փրկարարները հատուկ ճոպանի միջոցով լճից դուրս են բերել տղամարդու դի։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ոստիկանությունն ու պարեկային ծառայությունը պարզում են մահացածի ինքնությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ