Ովքեր բացասական են արտահայտվում Բաքվում բռնի պահվող գերիների մասին, լուրջ խնդիր ունեն իրենց գլխում. Գաբրիելյան

«Բոլոր նրանք՝ անկախ նրանից ռեալ են, թե՝ ֆեյք, ովքեր բացասական են արտահայտվում Բաքվում բռնի պահվող գերիների մասին (ի դեպ, կարևոր է ֆիքսել, որ ճիշտ արտահայտվենք`գերիների, այլ ոչ ռազմագերիների), որպեսզի բարեկրթության կանոները չխախտեմ և չասեմ թե դուք իրականում ով եք, շատ փափուկ կասեմ՝ դուք շատ լուրջ խնդիր ունեք ինքներդ ձեզ հետ, ձեր իսկ գլխում: Այսքանը»:

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը:

Գրառման մեջ նաև ասված է.

«Մնացած ընկերներին էլ խնդրում և հորդորում եմ, մի՛ եղեք այնպիսին, ինչպիսին որ ձեզանից պահանջում է տեղեկատվական պատերազմ հրահրողը:

Հասկանում եմ, հեշտ չէ, բայց եղե՛ք՝ զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկուն»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ