Հիբրիդային պատերազմում թշնամական տեղեկատվական բանակի մարտիկների զգալի մասը մեր «հայրենակիցներն են». Խաչատրյան

Հայաստանի հանրապետության դեմ մղվող հիբրիդային պատերազմում թշնամական տեղեկատվական բանակի մարտիկների զգալի մասը մեր «հայրենակիցներն են»:

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Ազգային Ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը՝ շարունակելով.

«Հայատանի հանրապետության անվտանգության, ինքնիշխանության, միջազգային հեղինակության և պետական ինստիտուտների դեմ ապատեղեկատվություն տարածելով , մեր այս «հայրենակիցները» փորձում են ապահովել թշնամական քարոզչական մեքենայի անխափան գործունեությունը: Նրանք առավել ջանասիրաբար են պայքարում սեփական երկրի դեմ (թեև արդեն հարց է, թե որն են համարում սեփական երկիր), հատկապես այն դեպքերում, երբ երկիրը ունենում է կարևոր ձեռբերում:

Օրինակ՝ ԱՄՆ-ում է. Բիլնքենի և Ա. Միրզոյանի կողմից ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրման ժամանակ արված լուսանկարը մեր «հայրենակցի»(նախկին ՊՆ Արշակ Կարապետյան) կողմից փոփոխվել է (ֆոտոշոփ), այնուհետև մեր մի շարք նման հայրենակիցների միջոցով տարածվել սոցցանցերով:

Իհարկե նպատակը նույնն է՝ հնարավորինս վնաս հասցնել Հայաստանի հանրապետությանը:

ՀՀ ի դեմ պայքարող այս մարտիկները, թեև «հայրենասիրական» ճառերի կենացների ու կոչերի վարպետներ են, այնուամենայնիվ Հայաստանի հանրապետության ժողովուրդը առավել վարպետորեն տարբերում է իսկական հայրենասիրությունը կեղծից»:

Հիշեցնենք՝ կարճ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած և այժմ ՌԴ-ում գտնվող Արշակ Կարապետյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գոյություն չունեցող լուսանկար է հրապարակել, որում երևում է, թե ՀՀ արտաքին գործերի նախարարը, իբր, գլխիվայր է պահել ՀՀ զինանշանով թղթապանակը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ