Շիրակի մարզպետարանում հաշվարկում են, որ տնտեսումներ կունենան ծառայողական մեքենաների կրճատման արդյունքում, միջոցները կուղղեն սուբվենցիոն ծրագրերին:
Աշխատակազմին և համայնքներին սպասարկող 62 մեքենայից կմնա 17-ը: Ծառայողական մեքենաներից 21-ը Ախուրյան համայնքինն էր, կմնան միայն երեքը:
Մարզպետ Առուշանյանի խոսքով՝ նպատակը կառավարման համակարգին վնասելը չէ, այլ ճիշտ հակառակը: