Իրանի Գերագույն դատարանի երկու դատավոր է սպանվել

Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում` գերագույն դատարանի շենքի մոտ, կրակոցներ են հնչել։ Տեղեկությունը հայտնում է իրանական IRNA գործակալությունը։

Նշվում է, որ 2 դատավոր է սպանվել, 1–ը` վիրավորվել։

Ըստ լրատվամիջոցի` մահացած դատավորները զբաղվել են ահաբեկչությանը և լրտեսությանը վերաբերող գործերով։

Գործակալության տեղեկություններով` ահաբեկչության մեջ կասկածվող անձն ինքնասպան է եղել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ