Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի երկկողմ հանդիպումից հետո ընդլայնված կազմով ևս մեկ հանդիպում է կայացել։
Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ըստ տեղեկությունների՝ հանդիպման հիմնական թեման եղել է անվտանգության, տնտեսության, առևտրի, տրանսպորտի և կապի, հումանիտար, այդ թվում՝ տարածաշրջանային և միջազգային անվտանգության ոլորտներում համագործակցության օրակարգը, ինչպես նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում։
Հանդիպման մասնակիցները տեղեկացվել են նաև տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի մասին։