Ֆրանկոֆոն դեսպաններին Մակունցը տեղեկացրել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրման մասին

Հունվարի 15-ին Վաշինգտոնում Հայաստանի դեսպանությունում անցկացվել է Վաշինգտոնում Ֆրանկոֆոն դեսպանների խմբի հերթական հանդիպումը` ԱՄՆ-ում Գաբոնի դեսպանի նախագահությամբ։

Այս մասին հայտնել են դեսպանությունից:

Դիմելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ մի շարք երկրների դեսպաններին, գործերի ժամանակավոր հավատարմատարներին և այլ ներկայացուցիչներին՝ դեսպան Լիլիթ Մակունցը հպարտությամբ վերահաստատել է Ֆրանկոֆոն ընտանիքի հետ Հայաստանի կապը՝ ընդգծելով համերաշխության, խաղաղության և մշակութային բազմազանության արժեքների կարևորությունը։

Օգտվելով առիթից՝ դեսպան Մակունցը ներկաներին տեղեկացրել է նաև Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերություններում կարևոր ձեռքբերման՝ Հայաստանի և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերություն հաստատող պատմական փաստաթղթի ստորագրման մասին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ