Արտաքին լուսավորության ցանցի արդիականացման նպատակով Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն:
Այս մասին հայտնել են քաղաքապետարանից:
«2025թ. հունվարի 18-ին՝ ժամը 10:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Խանջյան փողոցից թունելով դեպի Հերացի փողոց (Գետառի նորակառույց ճանապարհ) և հունվարի 18-ին՝ ժամը 14:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Հերացի փողոցից թունելով դեպի Խանջյան փողոց երթևեկելի ճանապարհահատվածներում «Երքաղլույս» ՓԲԸ-ի կողմից կատարվելու են հին ԼԵԴ տեսակի լուսատուները նոր ԼԵԴ տեսակի լուսատուներով փոխարինման աշխատանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ։