«Համահայկական ճակատ» շարժումը հայտարարել է «Համահայկական միասնական խորհուրդ» նոր ուժի ստեղծման գործընթացի մեկնարկի մասին։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է կարճ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արշակ Կարապետյանը:
«Համահայկական միասնական խորհուրդ» նոր ուժը հիմնվում է ԱզգԲանակ-Եկեղեցի եռամիասնության վրա:
Գրառմանը կից Արշակ Կարապետյանը նաև լուսանկար է հրապարակել: