Ռուբեն Վարդանյանը ամենաուժեղը չէ, ամենախաբվածն է․ Վահրամ Աթանեսյան

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Ռուբեն Վարդանյանն իր ֆինանսական միջոցներով, անձնական կապերով և հեղինակությամբ Լեռնային Ղարաբաղին, նրա հայ բնակչությանն ավելի արդյունավետ կծառայեր արտերկրից:

Մարդուն հարկադրանքով, կամ քաղաքական «սև մոգությամբ» իրական հնարավորությունների միջավայրից կտրել-գործուղել են արդեն փակուղի մտցված Ստեփանակերտ, սպառնալիքի հանդեպ թողել մենակ, հիմա ֆեյսբուքալաց են դրել որ ի՞նչ անեն:

Թե բա՝ Ռուբեն Վարդանյանը ամենաուժեղ հայն է: Ամենաուժեղը չէ, ամենախաբվածն է էս պահի դրությամբ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ