2024 թվականի դեկտեմբերին Հայաստան է այցելել 130 148 զբոսաշրջիկ։ Այս մասին հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։ Դրան նախորդող՝ 2023թ․–ի համեմատությամբ այցելությունների թիվը նվազել է 2561-ով։
2023թ․ դեկտեմբերին Հայաստան էր այցելել 132 709 զբոսաշրջիկ։ 2024թ․ դեկտեմբերի ցուցանիշը մոտ է 2022թ․ցուցանիշին, երբ մեր երկիր զբոսաշրջային այցելությունների թիվը եղել է 130 429։
2024 թ․ դեկտեմբեր ամսին Հայաստան ամենամեծ թվով զբոսաշրջիկներ եկել են Ռուսաստանից, ինչը կազմում է զբոսաշրջային ընդհանուր այցելությունների 43.1%-ը, Վրաստանից՝ 13% և Իրանից՝ 8.4%: