ՀՀ-ում հանցավոր խմբերը բուքմեյքերական կայքերի միջոցով ավելի քան 100 մլն դրամ են հափշտակել

4 տարբեր հանցավոր խմբեր և նրանց հետ հետ համաձայնության եկած անձինք ՀՀ-ում գործող բուքմեյքերական կայքերի միջոցով 2021–22 թթ–ին հափշտակել են ավելի քան 100 մլն ՀՀ դրամ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հանցավոր խմբերում ընդգրկված անձինք, տեղյակ լինելով ՀՀ-ում գործող երկու բանկերի բանկոմատների ծրագրային ապահովման թերության մասին, 2021թ–ին բուքմեյքերական կայքերում իրենց և այլ անձանց անվամբ գրանցված խաղային հաշիվներին գումարներ են մուտքագրել։ Այդ դրամական միջոցների արհեստական շրջանառությունն ապահովելու նպատակով նրանք կատարել են պարտության ցածր հավանականություն ունեցող խաղադրույքներ:

Օգտվելով ծրագրային այդ թերությունից՝ օգտահաշվին գոյացած դրամական միջոցները բազմաթիվ կանխիկացման գործարքներով երկու տարբեր բանկոմատից միաժամանակ կանխիկացրել են՝ հափշտակելով առնվազն 55 մլն 480 հզր ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, քննությամբ հիմնավորվել է նաև, որ 2022 թվականի փետրվարին հիշյալ հանցավոր խմբերի անդամները, կրկին օգտվելով բանկոմատներից գումար կանխիկացնելու բնականոն ընթացքն ապահովող ծրագրային թերությունից, համակարգչային հափշտակությամբ ձեռք են բերել առանձնապես խոշոր չափերի՝ առնվազն 55 մլն 636 հզր ՀՀ դրամ:

Հիշյալ յոթ անձանցից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի տարբեր մասերով:

Չորս անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, մեկ անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, իսկ երկու անձի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ