Լեգիտիմ հարց է՝ ինչն է հարիր երկրի ղեկավարին և տիկնոջը, ինչը՝ ոչ. վարչապետն ու տիկինը կարծիքներ են փոխանակել. տեսանյութ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը շարունակում են իրենց նախաձեռնած ընտանեկան փոդքասթի շրջանակներում արդիական թեմաների քննարկումը:

Ընտանեկան փոդքասթի 3-րդ թողարկմանը նրանք քննարկել են, թե ինչն է հարիր երկրի ղեկավարին և նրա տիկնոջը և ինչը՝ ոչ։

«Այս հարցը գոյություն ունի և լեգիտիմ հարց է: Ինչու եմ հետաքրքրված էս թեման քննարկելու: Ոչ թե հատկապես մեր մասին, այլ նաև մեզ հետ կապված քննարկումների համատեքստում՝ երկրի մոդելի մասին: Որովհետև հենց այս հարցն ուղղակիորեն կապ ունի երկրի մոդելի ընտրության հետ: Որովհետև, նույն բանը կարող է մի մոդելում լինել հարիր, մյուսում՝ չլինել:

Ինչն է հարիր երկրի ղեկավարին և նրա տիկնոջը՝ հարցը քննարկելիս մենք ուզենք թե չուզենք քննարկելու ենք հարցը՝ որն է էն մոդելը, որը մեր կամ ուրիշների կարծիքով, պետք է որդեգրի Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն»,- քննարկման շրջանակներում կարծիք է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Աննա Հակոբյանը նշել է՝ իրենց կարծես մեղադրում են ակտիվ, հանրային, բաց և թափանցիկ լինելու մեջ, բայց նման մեղադրանքներն, ըստ վարչապետի տիկնոջ, մեր ժամանակներում աբսուրդ են հնչում:

«Նախկինում, 50, նույնիսկ 20 տարի առաջ ժամանակն ուրիշ էր, կոմունիկացիայի միջոցներն այլ էին և անհնար էր լինել այնքան բաց, ինչքան հնարավոր է այսօլր լինել, հետևաբար այդ հարիր լինել-չլինելը ժամանակի հետ հնացած խոսակցություն է»,- նկատել է Աննա Հակոբյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ